Միջազգային

Ծրագրային խափանման պատճառով Amazon-ը բոլոր ապրանքները վաճառել Է մեկական պենիով

1 րոպեի ընթերցում

Ծրագրային խափանման պատճառով Amazon-ը բոլոր ապրանքները վաճառել Է մեկական պենիով

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amazon համաշխարհային ինտերնետ-ծառայության՝ Մեծ Բրիտանիայի բաժանմունքը երկու ժամ շարունակ հազարավոր ապրանքներ է վաճառել մեկ պենի գնով: Ծրագրային խափանումը հանգեցրել է մատակարարների զգալի նյութական վնասի եւ բուն վաճառորդի վարկային կորուստների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով բրիտանական The Mirror թերթին:

Amazon-ի հազարավոր մշտական գնորդներ ապրանքներ են ձեռք բերել ծիծաղելի գնով: Ելնելով գնումների ընդհանուր ծավալներից՝ ապրանքների մատակարարները կարող են զգալի վնասներ կրել: Մասնավորապես, հրատարարությունը բերում Է ինտերնետ-խանութի տարբեր կոնտրագենտների խոսքերը, որոնք հայտնում են 20-ից մինչեւ 100 հազար ֆունտ ստեռլինգ գումարի կորուստների մասին:

Amazon-ը նշում Է, որ արագորեն արձագանքել Է իրադրությանը եւ չեղյալ Է հայտարարել սխալ գնով մասնավոր պատվերների մեծ մասը: Այնուամենայնիվ, մատակարարները մտադիր են դատի տալ ծրագրային ապահովման արտադրողին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում