Տարածաշրջանային

Իրանի նախագահը վստահ է, որ Սիրիան կհաղթի ահաբեկչության դեմ պայքարում

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը վստահ է, որ Սիրիան կհաղթի ահաբեկչության դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում Սիրիայի փոխվարչապետ, Արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալլեմը Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախագահ Հասան Ռոուհանին խիստ դատապարտել է այն երկրներին, որոնք ստեղծել են ահաբեկչական կազմակերպությունները և մինչև այժմ, խոսելով ահաբեկչության դեմ պայքարելու մասին, աջակցում են նրանց: «Սիրիան, հենվելով զինված ուժերի և ազգի վրա, կարող է հաղթել ահաբեկչությանը»,- նշել է նախագահը՝ հաստատելով, որ Իրանն աջակցել է և կշարունակի աջակցել Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում:

Սիրիայի արտգործնախարար Ուալիդ ալ Մուալլաեմը երախտագիտություն է հայտնել նրան սիրիական ճգնաժամի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշման համար: Նա հաստատել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը բոլոր ոլորտներում:

Հանդիպմանը ներկա են գտնվել Իրանի Արտաքին գործերի նախարար Մուհամմադ Զարիֆը և Իրանում Սիրիայի դեսպան Ադնան Մահմուդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում