ԵՄ-ն 61 մլն եվրո է հատկացրել Արեւմտյան Աֆրիկայի երկրներին Էբոլայի հետեւանքների դեմ պայքարելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը 61 մլն եվրո Է հատկացրել Արեւմտյան Աֆրիկայի երկրներին Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության համաճարակի դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Եվրահանձնաժողովի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:

«Ֆինանսական օգնության մեր նոր փաթեթն Էբոլայից տուժած երկրներին կօգնի ավելի լավ լուծել այն բազմաթիվ խնդիրները, որոնք առաջանում են այդ ճգնաժամի պատճառով: ԵՄ-ն ամուր կանգնած Է Գվինեայի, Լիբերիայի եւ Սիեռա Լեոնեի ժողովուրդների կողքին ինչպես վիրուսիի հաղթահարման, այնպես Էլ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում: Մենք պետք Է համոզվենք, որ երկրները կարող են արագորեն ուշքի գալ այդ ճգնաժամից եւ վերադառնալ կայուն զարգացման ուղի»,-նշել Է միջազգային համագործակցության եւ զարգացման հարցերով եվրակոմիսար Նեւեն Միմիցան:

Եվրահանժնաժողովը պարզաբանում Է, որ հատկացված միջոցները կօգտագործվեն, մասնավորապես, որպես աջակցություն Գվինեայի եւ Լիբերիայի կառավարություններին՝ Էբոլայի տարածման տնտեսական հետեւանքները մեղմացնելու գործում, ինչպես նաեւ վիրուսից տուժած երկրներում միջոցներ ձեռնարկելու համար:

Ավելի վաղ ԵՄ-ն 280 մլն եվրո Է հատկացրել Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութեր մշակելու համար: Ընդհանուր առմամբ վիրուսի դեմ եվրահանրակցության օգնությունն արդեն կազմում Է ավելի քան 1 մլրդ եվրո:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ Էբոլա տենդի համաճարակի ներկայիս բռնկման զոհ Է դարձել ավելի քան 6 հազար մարդ, վարակված են ավելի քան 17 հազար բնակիչներ: Վտանգավոր վիրուսի զոհերի մեծ մասը բաժին Է ընկնում Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրների՝ Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում