Միջազգային

Սուրբծննդյան տոնածառ Է տեղադրվել Վատիկանի Սբ.Պետրոսի հրապարակում

1 րոպեի ընթերցում

Սուրբծննդյան տոնածառ Է տեղադրվել Վատիկանի Սբ.Պետրոսի հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբծննդյան եղեւնին, որը դեկտեմբերի 5-ին հատուկ բեռնատարով Վատիկան Է հասցվել Իտալիայի հարավի Կալաբրիայի մարզից, տեղադրվել Սբ.Պետրոսի հրապարակում՝ հանրահայտ կոթողի կողքին, որը Եգիպտոսից Հռոմ Է բերվել դեռ Կալիգուլա կայսեր կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

25,5 մետր բարձրությամբ ծառը, որը Կալաբրիայի իշխանությունները նվեր են ուղարկել Հռոմի Ֆրանցիսկոս պապին, ընտրվել Է մարզի լեռնային արգելոցներից մեկում: «Անտառի գեղեցկուհու» ճյուղերի բացվածքը հասնում Է 10 մետրի, ծառաբնի տրամագիծը 55 սանտիմետր Է: Առաջիկա օրերին Սուրբծննդյան եղեւնին կզարդարեն քաղաք-պետության դեղնասպիտակ գույները, իսկ դեկտեմբերի 19-ին դրա ճյուղերին կվառվեն հազարավոր Էլեկտրական լամպեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում