Միջազգային

ԱՄՆ-ում դատարանը մերժել Է շիմպանզեին անձնավորություն ճանաչելու հայցը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում դատարանը մերժել Է շիմպանզեին անձնավորություն ճանաչելու հայցը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի վերաքննիչ դատարանը մերժել է կենդանիների իրավունքների պաշտպանների հայցը՝ շիմպանզեի իրավունքները մարդու իրավունքներին հավասարեցնելու պահանջով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Փաստաբան Սթիվեն Վայսը պահանջել է ճանաչել Թոմի անունով 26-ամյա շիմպանզեի իրավունքը՝ ազատ արձակվելու իր այժմյան տիրոջ կողմից եւ հանձնվելու արգելոց:

Նա ավելի վաղ հայտարարել Էր, թե շիմպանզեներն «անկախ» Էակներ են, թե նրանք ունակ են ինքնորոշվելու, օժտված են ինքնագիտակցությամբ եւ իրավունք ունեն ընտրելու, թե ինչպես ապրեն իրենց կյանքը»:

Սակայն դատարանը հանգել Է այն եզրակացության, որ Թոմին ունակ չԷ ստանձնելու սոցիալական պարտավորություններ, իսկ դա նշանակում Է, որ չունի օրինական իրավունքներ:

Կենդանիների իրավունքների համար պայքարի ակտիվիստներն արդեն հայտարարել են, որ գործը կբողոքարկվի բարձր ատյանի դատարանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում