Միջազգային

Լոնդոնում վառվել են Մեծ Բրիտանիայի գլխավոր տոնածառի լույսերը

1 րոպեի ընթերցում

Լոնդոնում վառվել են Մեծ Բրիտանիայի գլխավոր  տոնածառի լույսերը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Տրաֆալգարյան հրապարակում վառվել են երկրի գլխավոր Սուրբծննդյան տոնածառի լույսերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Եղեւնու բարձրությունը 21 մետր է, այն զարդարում են 900 լուսադիոդային էներգախնայողական լամպեր: Տոնածառը Տրաֆալգարյան հրապարակում կանգնած կմնա մինչեւ հունվարի 6-ը՝ Աստվածահայտնության տոնը: Լույսերի վառման արարողությանը մասնակցել են Լոնդոնի փոխքաղաքագլուխ Վիկտորյա Բորվիկը, Լոնդոնի Վեստմինստերի կենտրոնական շրջանի լորդ-քաղաքագլուխ Օդրի Լյուիսը, Օսլոյի քաղաքագլուխ Սթիան Բերգեր Ռոսլանդը:

Ամեն տարի Սուրբ Ծննդի նախօրեին եղեւնին Լոնդոն է հասցվում Նորվեգիայի անտառներից: Այդ ավանդույթի սկիզբը դրվել է 1947 թվականին: Նորվեգացիներն այդ կերպ շնորհակալություն են հայտնում բրիտանացիներին այն օգնության համար, որ նրանց ցուցաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Նացիստական օկուպացման տարիներին Նորվեգիայի թագավորական ընտանիքը եւ երկրի տարագրված կառավարությունն ապրել ու աշխատել են Լոնդոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում