Միջազգային

Մադոննան մանկական հիվանդանոց Է բացել Մալավիում

1 րոպեի ընթերցում

Մադոննան մանկական հիվանդանոց Է բացել Մալավիում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հանրահայտ երգչուհի Մադոննայի «Զորացնենք Մալավին» հիմնադրամի տնօրեն Սարա Եզզին հայտնել է, որ փոփ-դիվան 50-տեղանոց մանկական հիվանդանոց Է բացել երկրի գործարար մայրաքաղաք Բլանտայրում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Մադոննան, որը երկու երեխա է որդեգրել այդ երկրից, անցյալ տարի ժամանել Էր այնտեղ՝ տեսչական ստուգում անցկացնելու տասը տարրական դպրոցներում, որոնք կառուցվել Էին իր միջոցներով:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 13-միլիոնանոց Մալավիում՝ Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից մեկում, բնակչության 39 տոկոսն ապրում Է օրական 1 դոլարից Էլ պակաս միջոցներով: ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի գնահատումներով՝ տղաների միայն 26 տոկոսը եւ աղջիկների 16 տոկոսն Է ավարտում տարրական դպրոցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում