Արամ Առաջինը հյուրընկալել է Միջին Արևելքի քրիստոնյա համայնքների վարչության պատվիրակությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջին Արևելքի քրիստոնյա համայնքների վարչության պատվիրակությունը Մազլում Արքեպիսկոպոսի գլխավորությամբ նոյեմբերի 27-ին այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին: Չորս տարի առաջ ստեղծված այս միության մաս են կազմում Միջին Արևելքի բոլոր քրիստոնյա համայնքները՝ իրենց կրոնական և աշխարհիկ ներկայացուցիչներով։ Միության նպատակն է կապ հաստատել շրջանի քրիստոնյա համայնքների միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կիլիկիո կաթողիկոսությունից, վարչության անդամները Նորին Սրբությանը տեղեկացրել են վերջին ամիսներին միության կատարած աշխատանքների մասին, խոսել առաջիկա ծրագրերից:

Վեհափառ Հայրապետը` ողջունելով վարչության կատարած աշխատանքները, խորհուրդ է տվել առաջնահերթություն տալ բոլոր այն ծրագրերին, որոնց նպատակը քրիստոնեության պահպանումն է Միջին Արևելքում: Այս կապակցությամբ Նորին Սրբությունն անդրադարձել է Վիեննայում վերջերս գումարված համագումարին և առաջիկայում այլ շրջաններում տեղի ունենալիք նախաձեռնություններին, որոնք նույն նպատակն են հետապնդում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լիբանանի նախագահական ընտրություններին։ Վեհափառ Հայրապետն ընդգծել է շուտափույթ նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը։

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո