Twitter-ը կգտնի ու կփրկի պոտենցիալ ինքնասպաններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter սոցիալական ցանցի մշակողները գործարկել են Samaritans Radar նոր հավելվածը, որը նախատեսված Է անձնասպանության հակումներով մարդկանց հայտնաբերման եւ ինքնասպանության փորձերի կանխման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent-ին:

Բարեգործական հավելվածը սոցցանցի օգտատերերին կօգնի պարզել՝ արդյոք նրանց ընկերները վտանգի մեջ են:

Նոր առցանց ծառայությունն արձագանքում Է դեպրեսիվ բնույթի արտահայտություններին, ինչպիսիք են. «ատում եմ ինձ», «հոգնել եմ մենակությունից», «դեպրեսիայի մեջ եմ», «օգնե՛ք ինձ» կամ «ինձ հարկավոր Է մեկը պարզապես խոսելու համար», եւ ուղարկում Է խորհուրդներ եւ հուշումներ, որոնցում պատմում Է, թե ինչպես ճիշտ պահել իրեն ստեղծված իրավիճակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հատուկ ծառայության ստեղծողներից մեկը պնդում Է, որ հավելվածը մշտապես կզարգանա եւ կմշակի նորագույն տվյալները:

«Մենք գիտենք, որ ծանր իրավիճակում հայտնված մարդիկ հաճախ են փորձում օժանդակություն եւ ըմբռնում գտնել Համացանցում, մեր խնդրին Է՝ հասկանալ տեղի ունեցածի պատճառը եւ օգտիմալացնել առցանց-անվտանգությունը բնակչության խոցելի խավերի համար»:

Մշակողները նաեւ հաղորդել են, որ նոր հավելվածն առայժմ չի սովորել տարբերել կատակ հաղորդումները լուրջերից: Samaritans Radar հավելվածը, որը նախատեսված Է մահացու ելքերի կանխման համար, կլինի անվճար:

Հայերեն Русский

ՀՀ ՇՄ նախարարը COP17-ի շրջանակում մասնակցել է Չինաստանի տաղավարի բացման արարողությանը

COP17-ի Կանաչ գոտին հանրության լայն շրջանակին կներկայանա բազմաբովանդակ հարթակներով և միջոցառումներով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը շրջել է COP17-ի «Կանաչ գոտու» տաղավարներում

Ռուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով

Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը