Մեքսիկայում հնագույն քաղաքակրթության հազարավոր արտեֆակտներ են հայտնաբերվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկացի հնագետները հին քաղաքակրթության շուրջ 50 հազար արտեֆակտներ են հայտնաբերել Մեխիկոյից ոչ հեռու՝ Տեոտիուականում կատարած պեղումների ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Գտածոների թվում կան փայտե առարկաներ, խեցեղեն, ինչպես նաեւ ծովային խեցիներ, սերմեր եւ կենդանիների ոսկորներ: Այս ամենը գտնվել Է լքված թունելում, որը փակվել Է շուրջ 2 հազար տարի առաջ:
Շուրջ ինը տարի հնագետները մանրազնին հետազոտում Էին հինավուրց թունելը եւ այդ ընացքում այնտեղից տոննաներով հող են հանել:
Հայտնաբերվել են նաեւ դամբարաններ, որտեղ, ենթադրաբար, թաղված են Տեոտիուականի երեւելի բնակիչների աճյունները:
Տեոտիուականը կենտրոնական Մեքսիկայի գլխավոր քաղաքներից մեկն Է եղել, նախքան այստեղ իսպանացիները հայտնվելը: