Միջազգային

ԿԺԴՀ-ում նշանադրությանն ավելի ու ավելի հաճախ են մատանիների փոխարեն միմյանց հեռախոսներ նվիրում

1 րոպեի ընթերցում

ԿԺԴՀ-ում նշանադրությանն ավելի ու ավելի հաճախ են մատանիների փոխարեն միմյանց հեռախոսներ նվիրում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի բնակիչներն ավելի ու ավելի հաճախ են նշանադրությանը նշանի մատանիների փոխարեն միմյանց շարժական հեռախոսներ նվիրում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Փոքր ու միջին քաղաքներում հարսանեկան նվերների թվում առաջատարը, իհարկե, շարժական հեռախոսներն են: Դրանց հաջորդում են նշանի մատանիները»,-Guardian թերթը մեջբերել է Համգյոն Պուկտո նահանգի բնակիչներից մեկի խոսքը:

Ինչպես նշում Է թերթը, շարժական հեռախոսի առկայությունը հասարակության մեջ լավ դիրք ունենալու խորհրդանիշ Է դարձել ԿԺԴՀ-ի երիտասարդների շրջանում, իսկ չամուսնացած կանայք շատ հազվադեպ են կարողանում իրենց թույլ տալ գնելու կապի այդ միջոցը:

Նշվում Է, որ սովորական շարժական հեռախոսը Հյուսիսային Կորեայում արժե 200-300 դոլար (մոտավորապես 25 հազար հյուսիսկորեական վոն), իսկ տեղական արտադրության սմարթֆոնը կարող Է արժենալ 400 դոլար:

Հյուսիսկորեացի աշխատողի ամսական միջին աշխատավարձը կազմում Է շուրջ 3 հազար վոն (մոտավորապես 3 դոլար):

Անցյալ տարվա մայիսի տվյալներով՝ Հյուսիսային Կորեայում եղել Է բջջային կապի երկու միլիոն բաժանորդ. շարժական հեռախոս ունի ԿԺԴՀ-ի յուրաքանչյուր 12-րդ բնակիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում