ԱՄՆ-ում գլուխ են կոտրում լուծելու քաղցի եւ ծարավի զգացողությունը կորցրած տղայի առեղծվածը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասներկուամյա ամերիկացի տղան, հավանաբար, աշխարհում միակ մարդն Է, որը տառապում Է քաղցի եւ ծարավի զգացողության կորստից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Des Moines Register-ին:

Մեկ տարի առաջ տղան հանկարծակի հիվանդացել Է տարօրինակ հիվանդությամբ. նա դադարել Է զգալ քաղցն ու ծարավը: Նա խիստ գլխապտույտներ Է ունեցել եւ հազացել Է: Ռենտգենը երեխայի մոտ հայտնաբերել Է մանրԷական վարակ ձախ թոքում, սակայն դրա վերացումից հետո տղայի ախորժակն այդպես Էլ չի վերադարձել: Չնայած այն բանին, որ նա զգում Է համն ու հոտը, կերակուրը նրա մոտ ուտելու ցանկություն չի առաջացնում:

Ծնողներն իրար հերթ չտալով որդուն առաջարկում են ամենահամեղ կերակրատեսակները՝ աղաչելով, որ ուտի, բայց ապարդյուն: Նա սկսել Է կորցնել քաշը:

«Նա աչքի առաջ հալվում Է»,- ասում Է նրա հայրը, որն ստիպված Է եղել թողնել աշխատանքը եւ իրեն նվիրել որդուն:

Տղայի ծնողները հարկադրված են երեխային շարունակ հիշեցնել, որ նա պետք Է գոնե փոքր-ինչ ուտի կամ ջուր խմի: Նրանք տղային կերակրում են գրեթե ուժով:

Բժիշկները պնդում են, որ նման հիվանդության դեպքը կարող Է լինել միակն աշխարհում: Տարբեր կլինիկաներում բազմիցս կատարված հետազոտությունները հաջողություն չեն ունեցել: Բուժման մեթոդներից ոչ մեկը դրական արդյունք չի տվել:

Հաջորդ քայլը կարող Է դառնալ գաստրոնոմիական փողակի օգտագործումը, որպեսզի սնունդն անմիջականորեն հասնի երեխայի ստամոքս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին :

Հայերեն English Русский

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց