Իտալական Ռոշինյոյի քաղաքապետը բոլոր բնակիչներին նախաճաշի Է հրավիրել իր գրասենյակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Ռոշինյո քաղաքի քաղաքապետը բոլոր բնակիչներին նախաճաշի Է հրավիրել իր գրասենյակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին:
Պինո Պալմիերին քաղաքապետարան նախաճաշի գալու պաշտոնական հրավերներ է ուղարկել բոլոր քաղաքացիներին:
«Ամեն առավոտ մունիցիպալիտետի շենքում ես դիմավորելու եմ իմ քաղաքացիներին եւ մեկ գավաթ սուրճի սեղանի շուրջը լսելու եմ մեր քաղաքի կենսապայմանների բարելավման վերաբերյալ նրանց առաջարկները»,-հայտարարել է քաղաքապետը:
Քննադատությունից խուսափելու եւ մունիցիպալ գանձարանը պահպանելու համար քաղաքագլուխը հայտնել Է, որ յուրաքանչյուր նախաճաշի համար հաշիվը վճարելու Է իր սեփական դրամական միջոցներից: Քաղաքի բնակիչները, որոնց թվաքանակը հասնում Է 800-ի, կկարողանան ճաշատեսակներ ու խմիչքներ ընտրել իրենց հայեցողությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: