Սպիտակ տունը ձգտում Է հասնել Աֆրիկայից ժամանողների համար կարանտինի վերացման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տունը ձգտում Է հասնել Արեւմտյան Աֆրիկայից բոլոր ժամանողների եւ այնտեղ Էբոլա վիրուսով վարակվածների հետ շփվածների համար երեքշաբաթյա հարկադրական կարանտինի վերացման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The New York Times թերթին:

Ըստ հրատարակության տեղեկատվության՝ Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչները բանակցություններ են վարում Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի նահանգապետներ Էնդրյու Քուոմոյի եւ Քրիս Քրիստիի հետ՝ փորձելով նրանց համոզել պարտադիր կարանտինի վերացման անհրաժեշտության հարցում:

«(Նախագահ Բարաք Օբամայի) վարչակազմի ներկայացուցիչը նահանգապետների ընդունած որոշումը համարել Է «չհամաձայնեցված, հապճեպ եւ գիտական տեսակետից չհիմնավորված»,- նշել Է թերթը:

Երկու նահանգների իշխանությունները որոշել են պարտադիր կարանտին սահմանել այն բանից հետո, երբ Գվինեայից Նյու Յորք վերադարձած 33-ամյա բժիշկ Քրեյգ Սփենսերի մոտ հոկտեմբերի 23-ին ախտորոշվել Է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդություն: Մինչեւ այն պահը, երբ նրա մոտ հայտնվել են հիվանդության ախտանշանները եւ նրան տեղափոխել են հիվանդանոց, Սփենսերը երթեւեկել Է մետրոյով, նստել տաքսի, զբոսնել Է քաղաքում եւ այցելել խորտկարաններ: Քոոմոյի եւ Քրիսիտիի կարծիքով՝ կամավոր կարանտինը բավական չԷ, քան որ մարդիկ կարող են խոստանալ այն պահպանել, իսկ իրականում դա չանել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում