Արամ Ա-ն Նոր Ջուղայում մասնակցել է Սուրբ Ամենափրկիչ վանքի հիմնադրման 350-ամյակի միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Նոր Ջուղա կատարած այցելության ժամանակ մասնակցել է ժողովրդային հանդիսության՝ նվիրված Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի հիմնադրման 350-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացմաբ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Իր խոսքում Արամ Ա. Կաթողիկոսը հիշեցրել է. «Ազգեր են ապրում, գոյատևում և հավերժանում սրբազան արժեքներով և իրենց կյանքն են լցնում այդ արժեքներով»: Խոսելով հայ ժողովրդի մասին՝ Վեհափառ Հայրապետը նշել է. «Այսօր յուրաքանչյուր հայ իր կյանքում ունի չորս սրբազան արժեքներ, որոնք իմաստավորում են յուրաքանչյուր հայի և ամբողջ ազգի կյանքը: Այդ արժեքներն են եկեղեցին, հայրենիքը, մշակույթն ու պահանջատիրությունը»:

Ապա նորին սրբությունը յուրաքանչյուր արժեքին անդրադարձել է՝ շեշտելով նրա յուրահատուկ տեղը մեր ազգային կյանքում: Հատկապես պահանջատիրությունը լուսարձակի տակ առնելով` Վեհափառ Հայրապետն ընդգծել է. «Ինչպիսին էլ լինեն մեզ շրջապատող պայմանները, որտեղ էլ գտնվենք, որքան էլ տարիները մեզ հեռացնեն Հայոց ցեղասպանության թվականից, մենք պետք է մնանք պահանջատեր: Ճիշտ է, Հայաստանը, որպես պետություն, տարբեր ոճով ու շեշտով է մոտենում մեր պահանջատիրության, իսկ Սփյուռքը` տարբեր: Սակայն խորքն ու նպատակը նույն է ու նույնը պետ քէ լինի: Ես մեր ժողովրդի թարգմանը լինելով` ասում եմ. մենք չենք կարող մոռանալ մեր նահատակների նվիրական կտակը, մեր ազգի ոտնահարված իրավունքները. ցեղասպանը ու միջազգային համայնքը պետք է միշտ իմանան, որ մեր ազգը պետք է շարունակի պահանջել իր ոտնահարված իրավունքները»:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո