Միջազգային

Չիկագոյում խանդոտ երիտասարդը Օբամային խնդրել է «չդիպչել իր ընկերուհուն»

1 րոպեի ընթերցում

Չիկագոյում խանդոտ երիտասարդը Օբամային խնդրել է «չդիպչել իր ընկերուհուն»

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիկագոյում խանդոտ մի երիտասարդ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային խնդրել է «չդիպչել իր ընկերուհուն», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին:

Չիկագոյում միջանկյալ ընտրություններում քվեարկության ընթացքում նախագահ Օբաման կանգնած Է եղել Այա Քուպեր անունով մի աղջկա կողքին, որի փեսացուն՝ Մայք Ջոնսը, անցել Է երկուսի մոտով եւ հայտարարել. «Պարոն նախագահ, մի՛ դիպչեք իմ ընկերուհուն, խնդրում եմ»:

Բարաք Օբաման, կատակի տալով՝ ասել Է, թե իր պլանների մեջ նման բան չի եղել, սակայն որոշել է օգտվել առիթից եւ համբուրել է աղջկա այտը՝ ասելով, որ նրա ընկերն «այժմ հաստատ կխանդի»:

CNN-ին տված հարցազրույցի ժամանակ Այան պատահածից շփոթահար վիճակում էր եւ խիստ նյարդայնանում Էր:

«Ես գիտեի, որ Մայքը ցանկանում Է ինչ-որ ծիծաղելի բան ասել, բայց չգիտեի, թե հատկապես ինչ»,- պատմել Է Այան: Այնուհետեւ նա ներողություն Է խնդրել իր փեսացուի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում