Միջազգային

Սաուդացի լավագույն ուսուցիչները և ուսանողները կպարգևատևվեն թանկարժեք մեքնենաներով

1 րոպեի ընթերցում

Սաուդացի լավագույն ուսուցիչները և ուսանողները կպարգևատևվեն թանկարժեք մեքնենաներով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի կրթության նախարարությունը մտադիր է լավագույն ուսուցիչներին և ուսանողներին պարգևատրել BMW մակնիշի մեքենաներով, ինչպես նաև 2,5-32 հազար ԱՄՆ դոլարի կտրոններով: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ուսուցիչները, տնօրենները, ինչպես նաև աչքի ընկնող ուսանողները կարող են արժանանալ մրցանակի: Հայտնի է, որ ընտրվել են 2014թ. հաղթողները: Նախարարությունը ենթադրում է, որ նման ակցիան կարող է նպաստել ուսուցիչների պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաև մասնագիտության պահանջարկի բարձրացմանը:

Աղբյուրի տեղեկացմամբ, այս քայլը հաստատում է նախարարության պատասխանատվությունը ուսանողների և կրթության նկատմամբ:

Հատկանշական է, որ Սաուդյան Արաբիայում գործող օրենքի համաձայն՝ կանայք չեն կարող վարել մեքենա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում