Միջազգային

Թաիլանդում կկառուցեն 5,6 մլրդ դոլար արժողությամբ ամենաբարձր շենքը Հարավարեւելյան Ասիայում

1 րոպեի ընթերցում

Թաիլանդում կկառուցեն 5,6 մլրդ դոլար արժողությամբ ամենաբարձր շենքը Հարավարեւելյան Ասիայում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդում մինչեւ 2019 թվականը կհայտնվի աշխարհում ամենաբարձր շենքերից մեկը եւ ամենաբարձրը՝ Հարավարեւելյան Ասիայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է տեղական կառուցապատող ընկերությունը, որը մտադրվել է Բանգկոկում կառուցել 615 մետր բարձրությամբ երկնաքեր:

Նոր բարձրաբերձ շենքը կկառուցեն քաղաքի կենտրոնական շրջաններից մեկում՝ Ռամա Իններորդ թագավորի անվան փողոցում:

Հավակնոտ նախագիծն առայժմ ստացել է «Գերաշտարակ» անվանումը, սակայն դեւելոպերները չեն բացառում, որ աշխատանքների ավարտվելու պահին անվանումը փոխվի: Շենքի արժեքը գնահատվում Է 5,6 միլիարդ դոլար: 320 հազար քառակուսի մետր մակերեսի վրա կտեղավորվեն գրասենյակներ, ինչպես նաեւ «լյուքս» կարգի հյուրանոց: «Գերաշտարակի» տանիքին կգտնվի դիտահարթակ եւ այգի զբոսանքների համար:

Հարավարեւելյան Ասիայում ամենաբարձր շենքը «Պետրոնաս» երկվորյակ աշտարակներն են Մալայզիայի Քուալա Լումպուրում (452 մետր), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում