Համաշխարհային բանկը Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդից վնասը գնահատել Է 32 մլրդ դոլար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը 32,6 մլրդ դոլար Է գնահատել այն վնասը, որը Էբոլա տենդի համաճարակը կարող Է հասցնել Արեւմտյան Աֆրիկայի երկրների տնտեսությանը, եթե նրան չհաջողվի այն հսկողության տակ վերցնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 8-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Բանկը հայտարարել Է, որ այն դեպքում, եթե երեք հիմնական երկրներում (Լիբերիա, Սիեռա-Լեոնե եւ Գվինեա) մինչեւ դեկտեմբեր հիվանդության տարածման տեմպը չթուլանա, ապա ողջ տարածաշրջանին տնտեսական աղետ Է սպառնում:

«Եթե համաճարակը տարածվի հարեւան երկրներ, որոնցից մի քանիսի տնտեսությունն անհամեմատ ավելի մեծ Է, ապա միագումար վնասը երկու տարվա ընթացքում մինչեւ 2015 թվականը կարող Է հասնել 32,6 մլրդ դոլարի»,-ասված Է բանկի հաշվետվության մեջ:

Բանկն այն կարծիքին Է, որ լավագույն դեպքում, եթե հաջողվի մինչեւ 2014 թվականի վերջը կանգնեցնել համաճարակի աճը, վնասն այս տարի երեք երկրներում կկազմի 359 միլիոն դոլար եւ 129 միլիոն՝ հաջորդ տարի, իսկ ամբողջ Արեւմտյան Աֆրիկայի համար՝ 3,8 միլիարդ դոլարից մինչեւ 9 միլիարդ դոլար: Բերվում են Նիգերիայի եւ Սենեգալի օրինակները, որտեղ արագ հակազդման շնորհիվ հաջողվեց մարել հիվանդության տարածումը:

«Էբոլայից տնտեսական վնասն արդեն շատ զգալի Է երեք հիմնական երկրներում, հատկապես Լիբերիայում եւ Սիեռա-Լեոնեում, եւ կարող Է աղետալի դառնալ այն սցենարի դեպքում, երբ համաճարակի զսպումը դանդաղ ընթանա»,-եզրափակել Է բանկը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ Էբոլա վիրուսի համաճարակի զոհերի թիվը, որը ներկայում շարունակվում է Արեւմտյան Աֆրիկայի երկրներում, գերազանցել է 3,5 հազարը, վարակված է ավելի քան 7,5 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում