Գորիս-Սիսիան ճանապարհին «Տոյոտա Կոռոլլա»-ի շրջվելու հետևանքով 2 մարդ է տուժել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 18-ին` ժամը 13.27-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գորիս-Սիսիանավտոճանապարհի 17-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 17-րդ կմ-ում՝ Վաղատին գյուղի մոտակայքում, «Տոյոտա Կոռոլլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդ Է. Հ.-ն (ծնվ. 1983թ.) և ուղևոր Ա. Հ.-ն (ծնվ. 1983թ.) տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում