Նյու Յորքի առնետներին վավերագրական ֆիլմ են նվիրելու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի առնետների մասին վավերագրական ֆիլմ են նկարահանելու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: Նախագիծը ներկայացվել Է Տորոնտոյում կայացած միջազգային կինոփառատոնի ժամանակ:

Կինոնկարի հիմքում Ռոբերտ Սալիվանի «Առնետներ. քաղաքի ամենատհաճ բնակիչների պատմության եւ բնակության վայրի հետազոտությունը» (Rats: Observations on the History and Habitat of the City's Most Unwanted Inhabitants) բեսթսելերն Է: Գրքի Էկրանավորման իրավունքը գնել են Dakota Group եւ Submarine ընկերությունները: Ֆիլմի արտադրությունը կսկսվի 2015 թվականի առաջին ամիսներին:

Սալիվանն ինքը լինելու Է կինոնկարի ստեղծողների խորհրդատուն: Նա նաեւ նկարահանող խմբին հնարավորություն կընձեռի օգտվել Նյու Յորքի առնետների վերաբերյալ նյութերի իր արխիվից, որոնք տեղ չեն գտել գրքում:

Համարվում Է, որ Նյու Յորքում ավելի քան 8 մլն առնետ Է ապրում: Վավերագրական ֆիլմում տարբեր փաստեր կներկայացվեն առնետների մասին, իսկ ժապավենի հերոսներ կդառնան առնետորսները, աղբ հավաքողները, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, գիտնականներ, ուսանողներ ու պատմաբաններ: Ֆիլմում կցուցադրվեն քաղաքի այն շրջանները, որոնք առավել խիտ են բնակեցված առնետներով:

Առնետները կդիտարկվեն նաեւ պատմական համատեքստում: Այսպես, ժապավենի ստեղծողները ուշադրություն կդարձնեն ներկայիս Միացյալ Նահանգների տարածք այն նավերով առնետների միգրացիայի պատմությանը, որոնք ժամանել են Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից եւ Հոլանդիայից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի