1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում արժանացել Է այս երկրի բարձրագույն ղեկավարության դրվատանքին:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
«Ռուսաստանի Դաշնությունը հպարտ Է, որ մեր երկրին Է վստահվել Է իր մոտ անցկացնել ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Ռուսաստանում ձյուդոն միշտ մեծ հեղինակություն Է վայելել, մենք հպարտ ենք Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի մեր չեմպիոններով»,- ասել Է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը` խոսելով օգոստոսի 25-ին Չելյաբինսկ քաղաքում մեկնարկած ձյուդոի աշխարհի առաջնության մասին:
Նա նշել Է, որ այս մրցաշարի անցկացումը Ռուսաստանում ձյուդոյի ավանդույթների եւ զարգացման նոր փուլ Է, շատ մեծ կարեւորություն ունի երկրում այս մարզաձեւի հեռանկարի համար: