Սպորտ

Բաթումում ընթացող կանանց շախմատի անհատական ԵԱ-ն մոտենում է ավարտին

1 րոպեի ընթերցում

Բաթումում ընթացող կանանց շախմատի անհատական ԵԱ-ն մոտենում է ավարտին

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 8-րդ խաղափուլից հետո մրցաշարի միանձնյա առաջատարն է իսպանացի միջազգային վարպետ Սաբրինա Վեգա Գուտիեռեսը, ով ունի 7 միավոր: Հայաստանից առաջնությանը մասնակցում են 16 շախմատիստուհիներ։

Հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանն ունեն 5.5 միավոր և կիսում են 13-րդ հորիզոնականը:

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Պոլինա Կոբակը և Աննա Խաչատրյանը, ինչպես նաև միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունեն 5 միավոր: Կիտի Նադանյանը ունի 4.5 միավոր, իսկ Անի Ավետիսյանը՝ 4 միավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում