Սպորտ

Սանդրո Պերկովիչը ճանաչվել է մայիս ամսվա լավագույն մարզիչ

1 րոպեի ընթերցում

Սանդրո Պերկովիչը ճանաչվել է մայիս ամսվա լավագույն մարզիչ

«Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը ճանաչվել է Fastex Պրեմիեր լիգայի մայիս ամսվա լավագույն մարզիչ՝ երկրպագուների, սպորտային լրագրողների և մեկնաբանների քվեարկության արդյունքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորվաթ մասնագետի գլխավորությամբ «Նոա»-ն նախորդ ամիս անցկացրեց տպավորիչ շրջան. թիմը տոնեց 4 հաղթանակ և գրանցեց 2 ոչ-ոքի։ Վաստակած 14 միավորներով թիմն ունի նախորդ ամսվա լավագույն արդյունավետության ցուցանիշն առաջնությունում։

Նախորդ ամիս «Նոա»-ն դարձավ նաև Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող՝ եզրափակչում 4-1 հաշվով առավելության հասնելով «Ուրարտու»-ի նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում