Տնտեսություն

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Աստանայում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքները

2 րոպեի ընթերցում

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Աստանայում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մայիսի 29-ին կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում տարածած հաղորդագրության մեջ։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքները»,-նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում գտնվում է արձակուրդում։

Նիստի արդյունքներով՝ Միության անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն էին ընդունել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի շուրջ իրավիճակի վերաբերյալ։ Նրանք Հայաստանի իշխանություններին կոչ էին արել հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։

Ի պատասխան այս հայտարարության՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս փուլում Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը կշարունակի աշխատել Եվրասիական տնտեսական միության շրջանակում մինչև այն պահը, երբ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելը դառնա անխուսափելի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում