Սպորտ

Ձյուդոն միշտ հեղինակություն Է վայելել Ռուսաստանում. Վլադիմիր Պուտին

1 րոպեի ընթերցում

Ձյուդոն միշտ  հեղինակություն Է վայելել Ռուսաստանում.  Վլադիմիր Պուտին

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում արժանացել Է այս երկրի բարձրագույն ղեկավարության դրվատանքին:

Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

«Ռուսաստանի Դաշնությունը հպարտ Է, որ մեր երկրին Է վստահվել Է իր մոտ անցկացնել ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Ռուսաստանում ձյուդոն միշտ մեծ հեղինակություն Է վայելել, մենք հպարտ ենք Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի մեր չեմպիոններով»,- ասել Է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը` խոսելով օգոստոսի 25-ին Չելյաբինսկ քաղաքում մեկնարկած ձյուդոի աշխարհի առաջնության մասին:

Նա նշել Է, որ այս մրցաշարի անցկացումը Ռուսաստանում ձյուդոյի ավանդույթների եւ զարգացման նոր փուլ Է, շատ մեծ կարեւորություն ունի երկրում այս մարզաձեւի հեռանկարի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում