Մարզային

Թալին-Երևան ճանապարհին «ՎԱԶ-2106»-ը գլորվել է ձորը և այրվել

1 րոպեի ընթերցում

Թալին-Երևան ճանապարհին «ՎԱԶ-2106»-ը գլորվել է ձորը և այրվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 22-ին` ժամը 08.17-ին, ահազանգ է ստացվել, որ Թալին-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ միջպետական Մ-9 ավտոճանապարհի Թալին-Երևան հատվածի 6-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ST 099 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել ձորը և բռնկվել: Տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.23-ին, մարվել` 08.40-ին: Պարզվել է, որ այրվել են ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահն ամբողջությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում