Քաղաքականություն

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան մտահոգված է հայ ադրբեջանական սահմանին եւ շփման գծում տեղի ունեցող իրադարձություններով ու լարվածության մեծացմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն օգոստոսի 4-ին տարածել է հայտարարություն, որտեղ կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմն ու անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և նոր միջադեպերից խուսափելու համար: «Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին արյունալի միջադեպերի ավելացմամբ, որոնք վերջին օրերին բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձան: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և նոր միջադեպերից խուսափելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում