Արեւմուտքի երկրները չեն բացառել Աֆրիկայից Էբոլա տենդի մահացու վիրուսի տարածումը այլ մայր ցամաքներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմուտքի երկրները երկյուղում են, որ Էբոլա տենդի համաճարակը, որի բռնկում Է տեղի ունեցել Արեւմտյան Աֆրիկայում, կտարածվի մյուս մայր ցամաքներում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Agence France-Presse-ը:

Միացյալ Նահանգների Խաղաղաղության կորպուս բարեգործական կազմակերպությունն արդեն դադարեցրել Է իր գործունեությունը Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում: Եվրամիությունը չի բացառել իր տարածքում մահացու վիրուսի հայտնվելու հնարավորությունը, ըստ որում Բրյուսելում ընդգծել են, որ պատրաստ են անհապաղ հակազդելու վարակի բռնկմանը: Մեծ Բրիտանիայում վիրուսի համաճարակի տարածման սպառնալիքի պատճառով գումարվել Է «Կոբրա» ճգնաժամային կոմիտեի արտահերթ նիստ՝ երկրի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդի նախագահությամբ:

Հուլիսի 30-ին հայտնի Է դարձել, որ Լիբերիայի իշխանությունները կայացրել են դպրոցները փակելու որոշում, որպեսզի նվազեցնեն Էբոլա տենդի վիրուսի տարածման հավանականությունը: Հուլիսի 29-ին Աֆրիկայի այս երկրում հայտարարվել Է ֆուտբոլի հետ կապված բոլոր միջոցառումների ժամանակավոր արգելք, ինչպես նաեւ փակվել Է սահմանային անցումների մեծ մասը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության՝ Արեւմտյան Աֆրիկայում վիրուսի զոհերի թիվը փետրվարից ի վեր հասել Է 672-ի: Լիբերիայում գրանցվել Է վարակման շուրջ 200 դեպք:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում