Կլիչկոն «ծայրահեղ քայլ» Է համարում ուժային եղանակով Մայդանի ցրումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն հուլիսի 9-ին հայտարարել Է, թե չի պաշտպանում ուժային եղանակով Մայդանի ցրումը, այդ միջոցը ծայրահեղ քայլ Է համարում, բայց հերթական անգամ ընդգծում Է, որ մարդիկ պետք Է ցրվեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ուկրաինական ՈւՆԻԱՆ գործակալությանը:

«Ես վստահ եմ, որ Մայդանի ուժային ցրումը կարող Է միայն ծայրահեղ քայլ լինել: Ես դա չեմ դիտարկում եւ երբեք չեմ դիտարկել: Վստահ եմ, որ մենք պետք Է շփվենք եւ այնպես անենք, որ մարդիկ հեռանան»,-ասել Է քաղաքագլուխը:

Դրա հետ մեկտեղ Կլիչկոն հիշեցրել Է, որ «Կիեւի կենտրոնի գլխավոր զարկերակի՝ Կրեշչատիկի, արգելափակումը կաթվածահարում Է ամբողջ կենտրոնի աշխատանքը»: Նա նշել Է, որ կիեւցիներից մեծ թվով գանգատներ Է ստանում Մայդանի վերաբերյալ, եւ հիշեցրել, որ Մայդանում երբեմն կրակոցներ ու պայթյուններ են հնչում: Կլիչկոն նաեւ համոզմունք Է հայտնել, որ Մայդանի ազատման վերաբերյալ համատեղ որոշում կարող Է ընդունվել առաջիկա շաբաթներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով