Միջազգային

Մեծ Բրիտանիայում ծնողներին ձերբակալել են երեխայի ավելորդ քաշի համար. The Sun

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում ծնողներին ձերբակալել են երեխայի ավելորդ քաշի համար. The Sun

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում 11-ամյա տղայի ծնողներին ձերբակալել են երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի կասկածանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Sun-ը: Ահազանգել են բժիշկները, որոնք հետեւում Էին 95-կիլոգրամանոց երեխայի վիճակին եւ անհանգստացած Էին նրա առողջության համար:

Ինչպես հայտնել Է ոստիկանությունը, ներկայում ծնողները ազատված են գրավի դիմաց: Մեծ Է այն բանի հավանականությունը, որ երեխան կհանձնվի խնամակալության մարմիններին:

Ծնողները պնդում են, որ իրենց որդու ավելորդ քաշը պայմանավորված Է գենետիկ ժառանգականությամբ: Նրանք ջանում Էին հսկողության տակ պահել երեխայի քաշը:

«Ես գեր եմ, եւ ամուսնուս կողմի բոլոր ազգականները նույնպես խոշորամարմին են: Դա գենետիկա Է»,-պատմել Է տղայի մայրը: Նրա խոսքը հաստատում Է նաեւ հայրը:

Տղայի հայրը նշում Է, որ որդու ամենասիրած կերակուրը բրոկոլին Է:

Տղան ինքը խոստովանել Է, որ ցանկանում Է քաշը գցել, որովհետեւ իրեն թույլ չեն տվել մասնակցել ձիերով դպրոցական ուղեւորություններին: Նա նաեւ պատմել Է, որ երբ ընկել Է լողավազան, չի կարողացել ինքնուրույն բարձրանալ:

Ծնողներն արդեն ստիպված են եղել համաձայնագիր ստորագրել սոցիալական ծառայության ներկայացուցիչների հետ: Եթե նրանք խախտեն այդ համաձայնագիրը, ապա երեխային խնամակալության հանձնելու գործընթացը կկիրառվի:

Գլխավոր խնդիրներից մեկը, որոնց ներկայում բախվում Է Մեծ Բրիտանիան, ավելորդ քաշն Է: Թագավորությունը եվրոպական երկրների թվում առաջին տեղն Է զբաղեցնում ավելորդ քաշից տառապող մարդկանց թվաքանակով: Այդ կապակցությամբ իշխանությունները մի շարք միջոցառումներ են իրականացնում, որոնք նպատակամղված են ազգի առողջության պահպանմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում