Տարածաշրջանային

Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի ղեկավարը թույլ մարդ է Սիրիան ղեկավարելու համար. Իրանի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի ղեկավարը թույլ մարդ է Սիրիան ղեկավարելու համար. Իրանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ ալ Ջարբան ամենաանհարմար մարդն է Սիրիայի ղեկավարման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին մայիսի 25-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական Հասան Ամիր Աբդ ալ Լահիանը՝ ավելացնելով, որ Ահմադ ալ Ջարբանթույլ մարդ է: Անդրադառնալով Սիրիայի նախագահական ընտրություններին` նա նաև նշել է, որ Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կմնեկնի Սիրիա՝ հետևելու նախագահական ընտրություններին:

Սիրիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին, իսկ արտասահմանում՝ մայիսի 28-ին: Ավելի վաղ Սիրիայի Ազգային ժողովի ղեկավար Մուհամմադ ալ Լահամը 13 պետությունների ուղերձ էր հղել՝ արտասահմանցի դիտորդներին հրավիրելով մասնակցել նախագահական ընտրություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում