Տարածաշրջանային

Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին

1 րոպեի ընթերցում

Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վերհաժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Հանդիպմանը Կրիվոկապիչը Ալիևին տեղեկացրել է ԵԱՀԿ ԽՎ-ի գործունեության վերջին շրջանի մասին: Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև քննարկել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր:

Բաքվում գտնվող Կրիվոկապիչն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, թե Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձութունները ցույց տվեցին, որ պետք է լարված աշխատանք տանել և կարճ ժամկետներում լուծման հասնել ղարաբաղյան հիմնախնդրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում