Մանկական բեսթսելեր 29. Վարկանիշային աղյուսակում գերակշռում են հեքիաթների գրքերը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ կրկին գլխավորում է բոլոր ժամանակների ամենապահանջված հեքիաթների ժողովածունրից մեկը` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները»: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են միշտ և բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները: «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջը. Թռչող ցախավելը» գիրքն այս շաբաթ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Հեքիաթը գրվել է «Մաշան և արջը» հայտնի մուլտֆիլմի հիման վրա: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար: Նախորդ շաբաթվա ընթացքում ամենաշատ վաճառված գրքերի ցանկն են համալրում նաև «ՎէՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» խորագիրը կրող հանրագիտարանները: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգերի ու բանջարեղենների, մարմնի մասերի և այլ պատկերների հետ: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության նպատակներից է նաև վերականգնել հայոց լեզվի մաքրությունը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Հայերեն լույս է տեսել «Իմ առաջին գիրքը» մատենաշարի 10 անուն գիրք: «Արմենպրես» լրատվական գործակալության հեղինակային նախագծում նախորդ յոթ օրվա ընթացքում ամենաշատ վաճառված գրքերի ցանկում է նաև «Զանգակ» հրատարակչության «100 դասական հեքիաթներ» ժողովածուն: Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելներն ու հայտնի հեքիաթային հերոսները, որոնք այն գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը» և «Ջրահարսը»: Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով: Աղյուսակում տեղ է գտել նաև Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ» ժողովածուն: Դասականի հեքիաթները ևս թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում: Բեսթսելերի ցանկում են համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներ Գրիմ Եղբայրների «Հեքիաթները»: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների հեքիաթներում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը: Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա: Յոթերորդ հորիզոնականում է Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթները»: Անդերսենյան հեքիաթները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերի, այլ նաև մուլտֆիլմերի ու ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է աշխարհի տարբեր երկրներում: Վարկանիշային աղյուսակի ութերորդ հորիզոնականում է «Արևիկ» հրատարակչության տպագրած Օսկար Ուայլդի «Հեքիաթներ» ժողովածուն: Նախավերջին հորիզոնականում է կրկին Հովհաննես Թումանյանի` այս անգամ «Կռունկ» հրատարակչության լույս ընծայած «Հեքիաթներ»-ը: Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» գիրքը եզրափակում է վարկանիշային աղյուսակը: Այս գրողի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են, արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն, հեղինակին չի խանգարում անդրադառնալ ամենալուրջ թեմաներին, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին: Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանա
1 +1

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 14
2 *

«Մաշան ու արջը. Թռչող ցախավելը»

Բուկինիստ 10
3 -1

«Իմ առաջին գիրքը»

«ՎէՄ» 7
4 *

«100 դասական հեքիաթներ»

Զանգակ 6
5 +3

Ղազարոս Աղայան «Հեքիաթներ»

Արևիկ 5
6 +4

Գրիմ Եղբայրներ

«Հեքիաթներ»

Արևիկ 5
7 +2

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 5
8 *

Օսկար Ուայլդի

«Հեքիաթներ»

Արևիկ 5
9 *

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

«Կռունկ» 4
10 -5

Ջաննի Ռոդարի

«Չիպոլինոյի արկածները»

Զանգակ 4

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը