Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին
1 րոպեի ընթերցում

Իրանական հարվածների հետևանքով Քուվեյթում վնասվել են էներգետիկ և ջրային ենթակառուցվածքների մի շարք օբյեկտներ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հուլիսի 21-ին հայտնել է Times Kuwait պորտալը՝ վկայակոչելով արաբական երկրի էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և վերականգնվող էներգիայի նախարարությանը։
«Նախարարությունը հայտնել է, որ չորրորդ օրն անընդմեջ Քուվեյթի ուղղությամբ իրականացվող իրանական հարվածների թիրախ են դարձել մի շարք էլեկտրակայաններ և ջրի աղազրկման կայաններ», - նշված է հրապարակման մեջ։
Նշվում է, որ մի քանի վայրում հրդեհներ են բռնկվել, որոնք մարվել են։
Տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվել։