Կարեն Աղամալյանը խորհորդ է տալիս չշտապել Հայաստանի բռնքամարտիկներին գնահատական տալիս
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս Ալմաթիում տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցաշարում Հայաստանի բռնցքամարտիկները ոչ մի մեդալ չնվաճեցին, ինչը հարցեր Է առաջացրել ազգային մարզաձեւի ապագայի վերաբերյալ:«Արմենպրես»-ի թղթակիցն այս թեմայի շուրջ զրուցեց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ:
- Պարոն Աղամալյան, բռնցքամարտի աշխարհի վերջին առաջնությունը, մարզասերների կարծիքով, անհաջող Էր մեր թիմի համար: Ինչպիսի՞ն Է հավաքականի գլխավոր մարզչի տեսակետը:
- Մեդալ չնվաճելը ես չԷի համարի անհաջողության միակ չափանիշը: Մեր բոլոր բռնցքամարտիկները միջազգային փորձ ունեցող մարզիկներ են, թիմում պատահական մարդ չկար: Ասել, թե մեր բռնցքամարտիկները ինչ- որ խուճապի էին մատնվել, սխալ կլիներ: Ավելի ճիշտ կլինի ասել, որ նրանք կարող Էին եւ հաղթանակներ տանել, բայց պարտվեցին: Կարծում եմ, որ մեր մարզիկները որոշ ժամանակ անց ավելի լավ արդյունքներ կունենան: Շտապելու կարիք չկա:
- Բռնցքամարտի որոշ մասնագետների կարծիքով, իմաստ ուներ օգտագործել նաեւ վետերաններից ոմանց:
- Բայց ո՞ւմ: Ես թիմի արհեստական երիտասարդացում չեմ կատարել, նրանցից ոմանք՝ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը, 64 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը, որոշել Էին լքել ռինգը, մնացել Էր միայն 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, բայց այս դեպքում Էլ իմաստ չուներ նրան տանել Ալմաթի:
Կարծում եմ , որ ավելի ճիշտ կլինի մտածել այսօրվա թիմի հեռանկարի մասին:
- Չե՞ք կարծում, որ ամեն դեպքում հայկական բռնցքամարտը ետ Է մնում միջազգային բռնցքամարտի զարգացումից:
- Կարծում եմ: Դա փաստ Է, որի դեմ անհնար Է առարկել: Ասեմ ավելին՝ ՀՀ բռնցքամարտի հավաքականի մարզիչները հաճախ ստիպված են հավաքների ժամանակ լրացնել մարզիկների այն բացերը, որոնք իրենց անձնական մարզիչները պետք Է արդեն վաղուց լուծած լինեին:
- Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն դառնալը մի կողմից պետք Է հավաքականի ուղեգիր հանդիսանա, մյուս կողմից դա դեռ չի երաշխավորում մարզիկի հաջող ելույթը միջազգային ռինգում: Ո՞րն Է, ըստ Ձեզ, այս խնդրի լուծումը:
- Մենք շատ ենք հոգնել մարզիչներին բացատրել, որ հավաքականի կազմում պետք Է ընդգրկվի այն մարզիկը, ով իրեն լավ Է դրսեւորել միջազգային ռինգում: Մենք փորձել ենք մի շարք չեմպիոնների, եւ նրանք բոլոր միջազգային մրցամարտերում պարտություն են կրել: Ի՞նչ իմաստ ունի նրանց ընդգրկել հավաքականի կազմում:
-Իսկ ինչպե՞ս Է նման մարզիկը նվաճում ՀՀ չեմպիոնի կոչումը:
-Դա ազգային բռնցքամարտի պարադոքսն Է: Իսկ չեմպիոն դառնում է մի դեպքում, երբ ավելի ուժեղ մրցակիցը բացակայում Է: Ի դեպ, մոտակա ամիսներին մենք պարապմունքներ չենք ունենալու, հավաքները կվերսկսենք 2014 թվականին, այնպես որ ժամանակ կունենանք զբաղվելու բոլոր խնդիրներով, դասեր քաղելու դառը փորձից:
Հարցազրույցը վարեց Զավեն Վարդանյանը