Միջազգային

Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզը դարձել Է 65 տարեկան՝ պաշտոնապես համալրելով թոշակառուների շարքը

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզը դարձել Է 65 տարեկան՝ պաշտոնապես համալրելով թոշակառուների շարքը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չառլզը նոյեմբերի 14-ին նշում Է ծննդյան օրը, լրանում Է նրա 65 տարին: Դրանով իսկ Չառլզը պաշտոնապես հասել Է թոշակի տարիքի, թեեւ ոչ մի օր չի անցկացրել գահին, որը նա դիտում Է որպես իր ապագա հիմնական աշխատանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այժմ Չառլզը գլխավորում Է Անգլիայի եւ Մեծ Բրիտանիայի թագաժառանգների ցուցակը: Թե որքան կտեւի այդ ժամանակաշրջանը, ոչ ոք ասել չի կարող:

Իր հոբելյանի օրը Չառզը գտնվում Է պաշտոնական ուղեւության մեջ. նա Եղիսաբեթ Բ-ին ներկայացնում Է Համագործակցության՝ նոյեմբերի 15-ին Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում բացվող գագաթնաժողովում:

Ենթադրվում Է, որ ծննդյան օրվա առիթով որեւԷ տոնակատարություն նոյեմբերի 14-ին չի լինի: «Ուելսցի արայազնն այսօր առավոտյան կլինի Հնդկաստանում, որտեղ կայցելի թանգարան եւ սինագոգ, իսկ օրվա երկրորդ կեսին կմեկնի Կոլոմբո, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է գահաժառանգի՝ Լոնդոնի նստավայրի պաշտոնական ներկայացուցիչ Քլարենս Հաուսը:

Այսպիսով, հոբելյանի առթիվ մերձավորներից բոլոր շնորհավորանքները գահաժանգը կստանա ձեռքի հեռախոսով եւ SMS հաղորդագրությունների միջոցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում