Քաղաքականություն

Հայաստանը պատրաստվում է սիրիական ճգնաժամի զարգացման վատագույն սցենարին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստվում է սիրիական ճգնաժամի զարգացման վատագույն սցենարին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ճգնաժամի հարցում մենք պետք է պատրաստ լինենք վատագույն սցենարներին, և ՀՀ կառավարությունը, բնականաբար, հաշվի է առնում նաև այդ սցենարները:

ԻՆչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը Ստեփանակերտից, այս մասին Արցախի պետական համալսարանի ուսանողության և պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Արդեն իսկ տարիների ընթացքում տեսնում ենք, որ միջազգային սանկցիաներն Իրանի դեմ իրենց բացասական ազդեցությունն են թողնում ՀՀ տնտեսության վրա: Դա երևում է ապրանքաշրջանառության ծավալներով, զբոսաշրջիկների հոսքով: Հասկանալի է, որ եթե ՀՀ-ն իր չորս հարևանների երկուսի հետ ունի հարաբերություններ, դա չի կարող չանդրչադառնալ մեզ վրա»,- կածում է ՀՀ կառավարության ղեկավարը:

Տարածաշրջանում իրավիճակի էլ ավելի սրացումընույնպես իր բացասական ազդեցությունն է թողնելու մեր երկրի վրա: «Երեկ Սյունիքի մարզպետի հետ քննրկում էինք անասնապահության խնդիրները. վերջին տարիներին լուրջ ներդրում էին կատարվել այս ոլորտում, մեր առջև բացվել էր Իրանի շուկան, հիմա արտահանման առումով մեր գյուղատնտեսությունում ակնհայտորեն խնդիրներ են առաջացել: Մենք որոնում ենք նոր շուկաներ, արտահանման ծավալներն ավելացնելու համար»,- անդրադառնալով տարածաշրջանային խնդիրների տնտեսական ասպեկտին` նշեց վարչապետը:

Միաժամանակ Տիգրան Սարգսյանը համոզված է, որ այս պահին առաջնային խնդիրը մեր հայրենակիցների անվտանգության ապահովման հարցն է: «Իհարկե, պատրաստվել ենք վատագույն սցենարի: Իրադարաձությունների տարբեր զարգացումների դեպքում էլ առաջին հերթին տեսնում ենք, որ Հալեպից մեծ արտագաղթ է տեղի ունենալու: Այսօրվա խնդիրն այն է, որ Սիրիայի տարածքով տեղաշարժերն անվտանգ չեն կարող լինենլ: Հասկանալի է, որ մենք պետք է պատրաստ լինենք նաև իրադարձությունների այնպիսի զարգացման, որպեսզի կարողանանք ընդունել սիրիահայերին, որոնք պետք է կարողանան այդ շրջափակումից ինչ որ կերպ դուրս գալ: Բոլոր սցենարները քննարկում ենք»,- շեշտեց ՀՀ վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում