Կարեն Անդրեասյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել են կալանավայր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Միացյալ թագավորության դեսպան Քեթրին Լիչն այսօր այցելել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ կարևորել ազատազրկվածների վիճակը քրեակատարողական հիմնարկներում և, որպես համատեղ իրականացվող ծրագրի արդյունք, ներկայացնել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը խոշտանգումների և այլ անմարդկային վերաբերմունքի կանխարգելման վերաբերյալ:

2013 թվականին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին կից գործող Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհուրդը Հայաստանում Միացյալ թագավորության դեսպանության աջակցությամբ այցեր է իրականացրել և ուսումնասիրել է մոտ 133 փակ և կիսափակ հաստատություններ՝ արդյունքներն արձանագրելով միջանկյալ զեկույցում:

Զեկույցում բարձրացվել են մի շարք խնդիրներ, որոնք առկա են կալանավայրերում, ոստիկանության ստորաբաժանումներում և ձերբակալված անձանց պահման վայրերում, ՀՀ ՊՆ զորամասերում, հատուկ դպրոցներում, գիշերօթիկ հաստատություններում, մանկատներում, ինչպես նաև հոգեբուժական հիմնարկներում և սոցիալական խնամքի հաստատություններում:

Հատկապես խնդրահարույց է համարվում քրեակատարողական հիմնարկներում հաստիքացուցակով նախատեսված աշխատակիցների լրակազմի անհամապատասխանությունը պահվող անձանց քանակին, ինչպես նաև դատապարտյալների և հիմնարկի աշխատակազմի միջև բացակայում է կայուն և արդյունավետ հաղորդակցումը, ինչի մասին վկայում են ՔԿՀ-ների տարածքում արձանագրված ինքնավնասման դեպքերը: Խիստ մտահոգիչ է քրեակատարողական հիմնարկներում առկա գողական ենթամշակույթի տարրեր կրող անձանց արտոնյալ կարգավիճակը: Չի ապահովվում կալանավորների օրենքով սահմանված զբոսանքի իրավունքը, առկա է զբաղվածության (աշխատանքային, սպորտային, կենցաղային և այլն) բացակայության խնդիր, ինչը կարող է հանգեցնել պահվող անձանց միջանձնային հարաբերությունների վատթարացման: Անբավարար է սննդի ապահովման և բուժսպասարկման վիճակը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին