Իրավունք

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

1 րոպեի ընթերցում

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ,16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԲԴԽ որոշումը նիստի ընթացքում ներկայացրեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ 

Ընդգծվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը և էական կարգապահական խախտման հիմքով դադարեցրել դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։

Դատավոր Դանիբեկյանը քննել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը։ Դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթն առնչվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործին։ Ըստ Արդարադատության նախարարության՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետի լրանալու հիմքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում