Իրավունք

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը և ՌԴ դեսպանը քննարկել են մի շարք միջպետական իրավական հարցեր

1 րոպեի ընթերցում

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը և ՌԴ դեսպանը քննարկել են մի շարք միջպետական իրավական հարցեր

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից, դեսպան Կոպիրկինը ջերմորեն շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ կայուն համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: 

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք կարևոր միջպետական իրավական հարցերի: 

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն ու ՌԴ դեսպանը երկուստեք կարևորել են քննարկումների ու տարբեր ձևաչափերով կարծիքների փոխանակման շարունակականությունը:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում