Քաղաքականություն

Կարեն Անդրեասյանը կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը. ԲԴԽ մամուլի խոսնակ

1 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանը  կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը. ԲԴԽ մամուլի խոսնակ

 

Կարեն Անդրեասյանը  կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը. ԲԴԽ մամուլի խոսնակ 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը  կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» -ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է ԲԴԽ մամուլի քարտուղար Մերի Գևորգյանն՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների:  

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ:

Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:

Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,- նշված է գրառման մեջ: 

Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարական է տվել։ Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո մամուլում հրապարակումներ են տարածվել, որ հաջորդիվ հրաժարական է ներկայացնելու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում