Իրավունք

Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված արդարացի փոխհատուցման վճարման կարգ կսահմանվի

2 րոպեի ընթերցում

Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված արդարացի փոխհատուցման վճարման կարգ կսահմանվի

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը Ազգային ժողովում ներկայացրեց «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ ընդունելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրեասյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է սահմանել նոր լիազորում, որի հիման վրա Կառավարությունը կկարողանա կարգավորել Եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման գործընթացը։

«Եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարումը Հայաստանի Հանրապետության անվերապահ պարտավորությունն է։ Այդուհանդերձ, հարկ է նշել, որ սահմանված ժամկետում արդարացի փոխհատուցում ստանալու համար դիմումատուները պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր, որը գործնականում ուղեկցվում է որոշակի խնդիրներով»,-նշեց նա։

Անդրեասյանն ասաց, որ հաճախ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են ոչ ամբողջական կամ այնպիսի ժամկետներում, որոնք վարչապետի աշխատակազմին հնարավորություն չեն տալիս սահմանված ժամկետում ապահովել փոխհատուցման գումարի վճարումը։  

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի օրենսդրությամբ ներկայում բացակայում է արդարացի փոխհատուցման վճարման գործընթացի հստակ իրավական կարգավորումը։

«Թերևս, առայսօր գործնականում արդարացի փոխհատուցման վճարումներն իրականացվել են, սակայն իրավական հիմքի բացակայությունը շարունակաբար հանգեցրել է գործնական տարբեր խնդիրների առաջացմանը, որոնց լուծմանն է միտված հիշյալ կարգավորման անհրաժեշտությունը»,-ասաց Անդրեասյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում