«Երևանյան բեսթսելլեր» 24. Շաբաթվա ամենաշատ գնված գիրքը հայկական ինքնությունը բացահայտած թուրքի պատմությունն է
7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երեւանում հունիսի վերջին շաբաթվա ամենաշատ վաճառված գիրքը Մոսկվայում բնակվող ժամանակակից հայազգի արձակագիր Մարկ Արենի`Կարեն Մարտիրոսյանի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»պատմությունն է: Այն հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է և իր ծնողներն էլ հայեր են եղել։
«Արմենպրես»լրատվական գործակալության հատուկ նախագիծ «Երևանյան բեսթսելլեր»-ը շարունակում է ներկայացնել երևանյան գրախանութներում ամենավաճառվող գրքերի ցանկը` խթանելով նաև ժամանակակից գրողների ստեղծագործությունների վաճառքը:Երկրորդ հորիզոնականում Ադրբեջանցի ժամանակակից գրողԱքրամ Այլիսլիի` «Գրաբեր» հրատարակչության հրատարակած «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմն է, որը պատմում է 1989-ին Բաքվում և 20-րդ դարասկզբին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Գիրքը շատ մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում` փոխարենը Ադրբեջանում արժանանալով քարկոծման: Գրքի հրատարակության պատճառով գրողի ընտանիքի անդամները շատ կարճ ժամանակահատվածում դարձան գործազուրկ, իսկ 2013 թ-ի փետրվարին Այլիսլին Ադրբեջանի նախագահի հրամանագրով զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից ու պետական կենսաթոշակից:
Երրորդ հորիզոնականումֆրանսիացի գրող Անտուան դը Սեն Էսզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վեպնէ, որը հրատարակվել է 1943թ-ին և համարվում է նրա ամենահայտնի ստեղծագործությունը: Թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել է ավելի քան 80 միլիոն տպաքանակով: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է նաև հայերեն:
Վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականումբրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» վեպն է, որն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Վեպը շարունակում է մնալ Բրազիլիայում ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: «Ալքիմիկոսի» վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի վաճառված օրինակների քանակին:
«Ալքիմիկոս»-ին հաջորդում էկոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վեպի` 2010թ-ին Հովհաննես Այվազյանի կողմից ռուսերենից թարգմանված տարբերակը: Այն լայն ճանաչում է գտել նաև Հայաստանում` շատ հաճախակի հայտնվելով բեսթսելլերների շարքում: Նույն հեղինակի մեկ այլ գրքում տեղ գտած միաժամանակ երկու ստեղծագործությունները«100 տարվա մենություն» և «Նահապետի աշունը» վեպերնայս շաբաթ վեցերորդ հորիզոնականում են:
«Երևանյան բեսթսելլեր» նախագծի յոթերորդ հորիզոնականում նախորդ շաբաթվա առաջատարԳրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է:Այն հայտնի է նաև «Նարեկ» անունով ու միջնադարյան հայ ամենաճանաչված ու կարդացված ստեղծագործությունն է: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում: Հաջորդում էգերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնիստեղծագործությունը` «Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը»: Այն մի ճայի կյանքի պատմություն է, որտեղ գրողը ներկայացնում է, թե ինչպես հասարակ ճայերն ուզում են միայն իմանալ, թե ինչպես կարելի է հասնել ծովափից դեպի սննդի աղբյուր: Նրանց համար կյանքի իմաստը կայանում է ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չի, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն ինքնուրույն սովորում է թռչել: Հասարակ ճայերը չեն ընդունում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին:
Իններորդ հորիզոնականում ՎՄՎ-պրինտի կողմից հրատարակած«Մարգարիտներ Սևակի մտքի գանձարանից» գիրքն է:Այս շաբաթ վարկանիշային աղյուսակը եզրափակում է դասական ստեղծագործություն`Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպը:
«Երևանյան բեսթսելլեր» նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ նաև «Գրական թերթ» շաբաթաթերթի այսօրվա համարում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +6 | Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Տիգրան Մեծ | 32 | |
| 2 | +2 |
Աքրամ Այլիսլի «Քարե երազներ» |
Գրաբեր | 28 | |
| 3 | +1 | Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» | Անտարես | 26 | |
| 4 | -2 |
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» |
Վան Արյան | 22 | |
| 5 | -2 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» |
ՎԱ-ՀԱ | 21 | |
| 6 | +2 |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն», «Նահապետի աշունը» |
Նորք | 18 | |
| 7 | -6 |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի | 16 | |
| 8 | 0 |
Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը» |
Հայաստան | 15 | |
| 9 | նոր |
«Մարգարիտներ Սևակի մտքի գանձարանից» |
ՎՄՎ պրին | 13 | |
| 10 | 0 |
Միխայիլ Բուլգակով «Վարպետն ու Մարգարիտան» |
Անտարես | 10 |