Երևանյան բեսթսելլեր 23. ամենավաճառված գրքերի ցանկում «Նարեկ»-ին հաջորդում են ժամանակակից գրողների ստեղծագործությունները
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության հատուկ նախագիծ «Երևանյան բեսթսելլեր»-ն այսուհետ շաբաթվա ամենաշատ վաճառված գեղարվեստական և մանկական գրականությունը կներկայացնի առանձին ցանկով: Յուրաքանչյուր ուրբաթ կներկայացնենք գեղարվեստական գրականության վարկանիշային աղյուսակը, իսկ մանկական գրականությունը պատրաստ կլինի շաբաթ օրը առավոտյան: Ինչպես նախօրոք տեղեկացրել էինք, այս ցանկերին զուգահեռ պարբերաբար կներկայացնենք նաև գիտահանրամատչելի գրականությունը, որը, գրախանութների մենեջերների վստահեցմամբ, ամենաշատ վաճառվող գրականությունն է Երևանում:
Վերջին շաբաթվա ընթացքում երևանյան գրախանութներում ամենաշատ վաճառված և «Երևանյան բեսթսելլեր»-ի առաջին հորիզոնականում տեղ գտած գիրքը Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է: Այն հայտնի է նաև «Նարեկ» անունով ու միջնադարյան հայ ամենաճանաչված ու կարդացված ստեղծագործությունն է: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:
Երկրորդ հորիզոնականում բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» վեպն է, որն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Այն շարունակում է մնալ Բրազիլիայում ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: 2002թ-ին պորտուգալական «Դե Լետրաշ» ամսագիրը, որը համարվում է տեղական գրականության հրատարակման և գրական շուկայի հեղինակությունը, հայտարարել է, որ «Ալքիմիկոսի» վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի վաճառված օրինակների քանակին:
Սրան հաջորդում է կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վեպի` 2010թ-ին Հովհաննես Այվազյանի կողմից ռուսերենից թարգմանված տարբերակը: Այն լայն ճանաչում է գտել նաև Հայաստանում` շատ հաճախակի հայտնվելով բեսթսելլերների շարքում:
Ադրբեջանցի ժամանակակից գրող Աքրամ Այլիսլիի` «Գրաբեր» հրատարակչության հրատարակած «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմն այս շաբաթ չորրորդ հորիզոնականում է: Այն պատմում է 1989 թ-ին Բաքվում և Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Գիրքը շատ մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում` փոխարենը Ադրբեջանում արժանանալով քարկոծման: Գրքի հրատարակության պատճառով գրողի ընտանիքի անդամները շատ կարճ ժամանակահատվածում դարձան գործազուրկ, իսկ 2013 թ-ի փետրվարին Այլիսլին Ադրբեջանի նախագահի հրամանագրով զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից ու պետական կենսաթոշակից:
Հինգերորդ հորիզոնականում նույն գրքի «Էդիթ պրինտ» հրատարակչության տարբերակն է` «Քարակերտ երազները» վերնագրով:
Ժամանակակից գրող ու արձակագիր Ռուզան Ասատրյանի «Սերն է աշխարհի բանալին» բանաստեղծությունների ժողովածուն, որն առաջին անգամ է ընդգրկված «Երևանյան բեսթսելլեր»-ի ցանկում: Այն զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը:
Սրան հաջորդում է մոսկվաբնակ ժամանակակից հայ արձակագիր Մարկ Արենի«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը: Այս վեպը հեղինակի երկրորդ ծավալուն աշխատանքն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրքի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ հայտնաբերում է, որ իր ծնողները հայեր են եղել։
Ութերորդ հորիզոնականում կրկին առաջին անգամ ցանկում տեղ գտած բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելյոյի «Տասնմեկ րոպե» վեպն է: Սա պատմություն Է Մարիա անունով մի մարմնավաճառի, նրա երազանքների, հասունացման և սիրո մասին: Այն սկսվում Է հեքիաթի պես և հեքիաթի պես Էլ ավարտվում է: Անցնելով ամենատարբեր փորձությունների միջով՝ Մարիան ի վերջո հասկանում Է, որ իսկական սեռազգայական վայելքն անհնար Է առանց մարմինների և հոգիների ներդաշնակության, ինչը մարդուն կարող Է պարգևել միայն իսկական սերը:
Նշված գրքին հաջորդում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը», որում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքինխնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` իբրև թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը հաղթել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել: Գիրքը Թուրքիայում կա և վաճառվում է, սակայն մինչ վաճառքի հանվելը բազմաթիվ արգելանքների միջով է անցել: Դա է պատճառը, որ այն տեղ է գտել «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում:
Վերջին` տասներորդ հորիզոնականը զբաղեցնում է գերմանացի գրողԲերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը: Այն տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմություն է, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացմամբ: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, որ նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են Հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրները:
«Երևանյան բեսթսելլեր» նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ նաև «Գրական թերթ» շաբաթաթերթի այսօրվա համարում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +2 | ![]() |
ԳրիգորՆարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի | 32 |
| 2 | +6 | ![]() |
ՊաուլոԿոելյո «Ալքիմիկոսը» |
Վանարյան | 27 |
| 3 | +3 | ![]() |
ԳաբրիելԳարսիաՄարկես «Վերհիշելովիմտխուրպոռնիկներին» |
ՎԱ-ՀԱ | 22 |
| 4 | +6 | ![]() |
ԱքրամԱյլիսլի «Քարեերազներ» |
Գրաբեր | 19 |
| 5 | +1 | ![]() |
ԱքրամԱյլիսլի «Քարակերտ երազներ» |
Էդիթպրինտ | 17 |
| 6 | նոր | ![]() |
ՌուզանԱսատրյան «Սերնէաշխարհիբանալին» |
ՀԳՄ | 15 |
| 7 | +2 | ![]() |
ՄարկԱրեն «Այնտեղ,որտեղծաղկումենվայրի վարդեր» |
Տիգրան Մեծ | 14 |
| 8 | նոր | ![]() |
ՊաուլոԿոելյո «Տասնմեկրոպե» |
Գիտանք | 13 |
| 9 | -3 | ![]() |
ԷլիֆՇաֆաք «Ստամբուլիբիճը» |
Անտարես | 10 |
| 10 | -1 | ![]() |
ԲերնհարդՇլինկ «Ընթերցողը» |
Զանգակ | 9 |









