Հասարակական

Հայաստանում գործող ռուսական ռազմաբազան համալրվում է ժամանակակից զինտեխնիկայով

2 րոպեի ընթերցում

Հայաստանում գործող ռուսական ռազմաբազան համալրվում է ժամանակակից զինտեխնիկայով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան համալրվել էհակաօդային պաշտպանության ստորաբաժանումների շարժական կառավարման նոր միավորներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Оружие России»-ն, սարքավորումների հավաքածուն իր մեջ ներառում է տվյալների տրամադրման ընդլայնված ավտոմատ համակարգ, ներքին և արտաքին կապի միջոցներ, ինչպես նաև նավիգացիոն և տեղանքում կողմնորոշվելու ГЛОНАСС համակարգեր, ռադիացիոն և քիմիական հետախուզության սարքավորումներ, գիշերային տեսանելիության սարքեր։

«Նոր համակարգերը կարող են հայտնաբերել ավելի քան 100 օդային թիրախներ 100 կմ շառավղով և միաժամանակ իրականացնել ավելի քան 10 թիրախի տեխնիկական սպասարկում»,-տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ամռանը ռազմաբազայի հետևակային, հրետանային և մյուս ստորաբաժանումներնում առաջին անգամ մարտական ուսուցման ընթացքում պրակտիկորեն կօգտագործեն ժամանակակից «Պերունիտ», «Գռոտ» և «Բրիզ» նավիգացիոն համակարգեր:

Նշվում է, որ ընթացիկ տարում ռուսական ռազմաբազայի համալրումը նոր ռազմական տեխնիկայով կլինի շարունակական: Մասնավորապես, մոտ ժամանակներս բազան կստանա հրշեջ АЦ 6-40 մեքենաներ, իսկ ռազմաբազայի կապի մասնագետները կունենան ժամանակակից շարժական արբանյակային կապի «Լիվեն» կայան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում