Թուրքերի մեծամասնությունը դեմ է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկրի նոր նախագահ ընտրելուն

2 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքերի մեծամասնությունը դեմ է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկրի նոր նախագահ ընտրելուն: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հարցման արդյունքները, որն անցկացրել է «Մետրոպոլե ընկերությունը: Հետազոտության համաձայն, որի արդյունքներն այսօր հրապարակել է «Ջումհուրիեթե թերթը, հարցվածների 57,3 տոկոսը գտնում է, որ Էրդողանը չպետք է դառնա պետության նոր ղեկավար, քանի որ «չի համապատասխանում նախագահի պաշտոնինե, «անկախ չէ եւ բավարար չափով հավատարիմ չէ Թուրքիայում գործող աշխարհիկ կարգինե: Ուշագրավ է, որ հարցումն անցկացվել է մի ընկերության կողմից, որը մոտիկ է կանգնած Թուրքիայում կառավարող իսլամամետ Արդարության եւ զարգացման կուսակցությանը, որը գլխավորում է Էրողանը: Հետազոտությունը փետրվար ամսին անցկացվել է Թուրքիայի 27 խոշոր նահանգներում: Հարցմանը մասնակցել է 2403 մարդ: ý Դիտորդներն ուշադրություն են դարձնում այն բանին, որ վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքները համընկնում են նոյեմբերին անցկացված հարցման տվյալներին, երբ դրա մասնակիցների 51 տոկոսը դեմ արտահայտվեց Էրդողանի՝ նախագահ ընտրվելուն: Նրանք երկյուղ էին հայտնել, որ Էրդողանի՝ պետության ղեկավար ընտրվելն սպառնում է աշխարհիկ Թուրքիայի հիմքերին: Նշենք, որ այն հարցը, թե ով կդառնա Թուրքիայի նոր նախագահը, այդ երկրի համար առավել հրատապներից մեկն է այն կապակցությամբ, որ մայիսին լրանում է պետության ներկայիս ղեկավար Ահմեդ Նեջեթ Սեզերի նախագահության յոթնամյա ժամկետը: Թուրք քաղաքագետները եւ զանգվածային լրատվամիջոցները այդ պաշտոնի առավել հավանական թեկնածու են համարում կառավարության ղեկավար Էրդողանին, սակայն նա ինքը քանիցս հայտարարել է, որ իր որոշման մասին կհայտնի մարտի 15-ից ոչ շուտ, երբ Թուրքիայի խորհրդարանում կսկսվի նախագահի պաշտոնի համար թեկնածուների առաջադրումը: Թուրքիայի Սահմանադրության համաձայն՝ այդ երկրի նախագահն ընտրվում է խորհրդարանի անդամների թվից:

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին