Հասարակական

Հայաստանում ավտոճանապարհներն ու լեռնանցքերը բաց են, սակայն եղանակը պարտադրում է զգույշ լինել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ավտոճանապարհներն ու լեռնանցքերը բաց են, սակայն եղանակը պարտադրում է զգույշ լինել

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի որոշ շրջաններում` Սեւանում, Դիլիջանում, Հրազդանում, Ապարանում, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում դեկտեմբերի 19-ի ժամը 17:30-ի դրությամբ ձյուն է տեղում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքերը բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում