Միջազգային

Հալեպում եղանակը բավականին ցրտել է, ջեռուցումը մեծ խնդիր է

1 րոպեի ընթերցում

Հալեպում եղանակը բավականին ցրտել է, ջեռուցումը մեծ խնդիր է

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքումայժմ եղանակն արդեն անձրեւային է եւ էապես ցրտել է, սակայն ջեռուցման հնարավորություն գրեթե չկա: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որվառելանյութ շատ դժվար է հայթայթել, իսկ էլեկտրականությամբ ջեռուցելն անհուսալի է, քանի որ այն հաճախակի է ընդհատվում:«Մարդիկ կփորձեն հագուստներով տաքանալ»,- ընդգծեց Ռեյիսյանը` միեւնույն ժամանակ լավատեսորեն տրամադրվելով, որ կկարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները:

Մամուլի քարտուղարը նաեւ նշեց, որ բջջային կապը եւս կանոնավոր չի գործում:

Արամ Մանուկյան հայկական ակումբի մոտ, Ռեյիսյանի տեղեկացմամբ,դեկտեմբերի 3-ինմի քանի ռումբեր են ընկել, սակայն վնասները միայն նյութական են: Քաղաքումընդհանուր առմամբ մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, մերթ ընդ մերթ լսելի են կրակոցների եւ պայթյունների ձայներ, որոնք հիմնականում հեռու են հայաշատ շրջաններից, սակայն երբեմն ռումբերը պայթյում եննաեւ հայկական թաղամասերում:

Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում