Հայաստանից Հալեպ ուղարկված մարդասիրական օգնության ծանրոցները կսկսեն բաժանվել բնակիչներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից Հալեպ ուղարկված մարդասիրական օգնության երրորդ ուղեբեռն արդեն Հալեպի «Շտապօգնության» մարմինն ու Բերիո թեմի ազգային առաջնորդարանը համատեղ ջանքերով դուրս են բերել օդանավակայանից:Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն`ավելացնելով, որ անհրաժեշտ աշխատանքներ տանելուց հետո օգնության ծանրոցները կսկսեն բաժանվել բնակիչներին:

Անդրադառնալով Բեյրութից Հալեպ տանող ճանապարհին առեւանգված հայերին` Ռեյիսյանը նշեց, որ մինչեւ այս պահը նրանց վերաբերյալ տեղեկություններ չկան: Հոկտեմբերի 29-ին առեւանգված յոթ անձանցից ազատ են արձակվել միայն երկուսը` հայր եւ որդի Բաշար ու Ջորջ Ռաբաթները:Ինչ վերաբերում էՀալեպում տիրող իրավիճակին, ապա, մամուլի քարտուղարի տեղեկացմամբ, մեծ փոփոխություններ չկան, որոշ շրջաններում շարունակվում են բախումները,մերթ ընդ մերթ լսելի են պայթյունների եւ կրակոցների ձայներ:

Սիրիայում ավելի քան 19 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր: Սիրիահայերի սոցիալ-տնտեսական վիճակը եւս վատթարանում է: Աշխարհասփյուռ հայությունը միացել է սիրիահայերի եւ սիրիացիների աջակցության գործին` «Օգնիր եղբորդ» նախաձեռնության միջոցով օժանդակություն ուղարկելով Հալեպ:Բեռնատար «Անտոնով ԱՆ 12» տիպի ինքնաթիռը Հալեպ էր տեղափոխել ընդհանուր ծավալով 13 տոննա բեռ, որը բացառապես սնունդ է։ Հաշվի առնելով եղանակային պայմանները, օդի սառնությունը, այս անգամ հնարավոր է եղել առաքել նաեւ չոր կաթ եւ պանիր։

Հայերեն English Русский

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի